Միացյալ Նահանգները բաց է Ռուսաստանի հետ երկխոսության համար. Ռուբիո

Միացյալ Նահանգները շարունակում է բաց մնալ երկխոսության համար՝ կապված հակամարտությունների, ճգնաժամերի և այլ տարաձայնությունների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին ի պատասխան հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է երկխոսության աշխարհում գրեթե ցանկացած կողմի՝ այդ թվում՝ Ռուսաստանի հետ՝ կապված հակամարտությունների, ճգնաժամերի կամ ծագող ցանկացած տարաձայնության հետ», – հայտարարել է Ռուբիոն՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շփումներին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

Leave a Comment