Վարչապետի աշխատակազմի արտասահմանյան գործուղումների համար լրացուցիչ 94.6 մլն դրամ կուղղվի

Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմի արտասահմանյան գործուղումների ծախսերն ավելացնել 94 մլն 622 հազար 100 դրամով։ Գումարը նախատեսվում է վերաբաշխել աշխատակազմի կողմից 2026 թվականի կարիքների համար իրականացված գնումների արդյունքում տնտեսված միջոցներից։

ՀՀ վարչապետի աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2026թ. պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի «1136.ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «11001. Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման շրջանակներում, կատարել լրացուցիչ արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր, որոնց համար վերոնշյալ միջոցառմամբ նախատեսված ֆինանսական միջոցներն արդեն իսկ չեն բավարարում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում՝ վարչապետի աշխատակազմի կողմից 2026թ. կարիքների համար կազմակերպված գնման գործընթացների արդյունքում տնտեսված միջոցներից նվազեցնել 94 622 100 ՀՀ դրամ և նվազեցված ֆինանսական միջոցներն ուղղել 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածին:

Ուստի, նախագծով առաջարկվում է 2026թ. պետական բյուջեով նախատեսված մի շարք ծրագրերի շրջանակներում ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված գնման գործընթացների արդյունքում տնտեսված միջոցներից կատարել նվազեցում և վերաբաշխել «1136.ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «11001. Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառմանը:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություն

Նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ:

Leave a Comment