Թեհրանը «ոչ» է ասում միջուկային զենքին. Փեզեշքիան

Թեհրանը «ոչ» է ասում միջուկային զենքին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանը չի կարծում, թե միջուկային զենքն ապահովում է անվտանգություն… Մենք հստակ հայտարարում ենք՝ ոչ միջուկային զենքին, ոչ միջուկային ոլորտում գիտելիքների ձեռքբերման հարցում Իրանի նկատմամբ սահմանված արգելքին»,- ասել է Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ։

Սեպտեմբերի 8-ին Նյու Յորքում պաշտոնապես բացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։ Ըստ ավանդույթի՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի կունենա բարձր մակարդակի շաբաթ։

Leave a Comment