
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ТАСС-ը:
Ռուսաստանյան պետական լրատվական գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ բանակցությունները մեկնարկել են առանց մամուլի համար հայտարարությունների և շարունակվում են փակ ձևաչափով:
Ռուսաստանի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպմանը պարզել ուկրաինական կարգավորման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը, այդ թվում՝ Վաշինգտոնի միջնորդական ջանքերին վերաբերող հարցեր:
Սեպտեմբերի սկզբին Ռուսաստան, ապա Ուկրաինա այցից հետո ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշները հայտարարեցին, որ ցանկանում են վերականգնել Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ ձևաչափով հանդիպումները: Կիևը կողմ է արտահայտվել, Մոսկվան էլ չի բացառել նման հնարավորությունը:
Լավրովի և Ռուբիոյի նախորդ հանդիպումը կայացել էր ուղիղ երկու ամիս առաջ Մանիլայում: