Ծառուկյանը UFC-ի հետ պայմանավորվել է չեմպիոնական մենամարտի շուրջ – armeniatoday.am

Հայաստանն ու Ռուսաստանը ներկայացնող UFC (Ultimate Fighting Championship) մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ կազմակերպության ղեկավարությունն իրեն խոստացել է հաջորդ մենամարտն անցկացնել չեմպիոնական գոտու համար։

«Ղեկավարները գոհ էին իմ ելույթից և ասացին, որ հաջորդ շաբաթ կխոսենք։ Ես նրանց հետ խոսել էի նաև այս մենամարտից առաջ, իսկ դրանից հետո ինձ ասացին, որ չեմպիոնական մենամարտ եմ ստանալու։ Նրանք պատասխանեցին՝ «այո»»,- ասել է Ծառուկյանը։

Մարզիկի խոսքով՝ իր հաջորդ մենամարտը նախատեսվում է անցկացնել UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար։ Ծառուկյանը նշել է, որ ցանկանում է մրցել գործող չեմպիոն Ջասթին Գեյջիի հետ։

«Հուսով եմ՝ այդ մենամարտը կկայանա հաջորդ տարվա սկզբին»,- նշել է նա։

Ավելի վաղ Ծառուկյանը UFC 331 մրցաշարում հաղթել էր Մաուրիսիո Ռուֆիին, որից հետո հայտարարել էր չեմպիոնական մենամարտ անցկացնելու մտադրության մասին։

Leave a Comment