Փետրվարի 8-ից լիցենզիա չունեցող անձանց կարգելվի անվանման, ֆիրմային անվանման, ապրանքային նշանի, կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ օգտագործել «շահումով խաղ», «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ» բառերը, դրանց ածանցյալներն ու թարգմանությունները, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։
Հարկային մարմինը տեղեկացրել է, որ խախտման յուրաքանչյուր դեպքի համար 500 հազար դրամի չափով տուգանք է նախատեսվում։
Նոր կարգավորումը կգործի «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուն պես։
