Մհեր Գրիգորյանն ու ՄԹ դեսպանը կարևորել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը



Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:


Քննարկվել են ռազմավարական գործընկերությունից բխող երկկողմ օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:


Փոխվարչապետը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը և առանձնակի ընդգծել Միացյալ Թագավորության բիզնեսների ներգրավվածության կարևորությունը Հայաստանի տնտեսության զարգացման և երկրում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment