ԵՄ-ն մինչև 2029 թվականի սեպտեմբեր երկարաձգել է անձնական պատժամիջոցները Ռուսաստանի ավելի քան 3000 քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ, հայտնել է Euro News-ը։
Ըստ լրատվական գործակալության՝ գործարարներ Ալիշեր Ուսմանովը և Միխայիլ Ֆրիդմանը հանվել են պատժամիջոցների ցանկից: Նախկինում սահմանափակումները երկարաձգվում էին յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։
Որոշումը ԵՄ-ի շրջանակներում բարդ բանակցությունների արդյունք էր: Ֆրանսիան ձգտում էր հեռացնել Ուսմանովին, մինչդեռ Սլովակիան կողմ էր Ֆրիդմանի նկատմամբ սահմանափակումների վերացմանը: Ի վերջո, Լատվիան, որը սկզբում արգելափակել էր փոխզիջումը, ձեռնպահ է մնացել քվեարկությունից՝ թույլ տալով այն ընդունել։
Ուկրաինան դեմ էր գործարարներին ցանկից հանելուն: Պատժամիջոցների վերացումից հետո կվերացվեն ճանապարհորդության սահմանափակումները և ակտիվների սառեցումը։
2022 թվականի մարտին Գերմանիան արգելափակել էր գործարարի «Դիլբար» զբոսանավը, որը կայանված էր Համբուրգի նավաշինարանում: Իսկ 2025 թվականի դեկտեմբերին լրատվամիջոցները տեղեկացել էին, որ հայկական բանկերը խստացնում են ռուսական գործարքների նկատմամբ իրենց ստուգումները՝ ԵՄ նոր պատժամիջոցներից հետո։
