Ուզբեկստանում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում մեկ օրվա հանգստից հետո սեպտեմբերի 24-ին տեղի կունենա 7-րդ տուրը։
Հայաստանի հավաքականը կմրցի առաջին վարկանիշն ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ, որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը։ Նա չի մասնակցի դիմակայությանը։
Զույգերը հետևյալն են․
Հայկ Մարտիրոսյան (2664) – Ֆաբիանո Կարուանա (2789)
Ռոբերտ Հովհաննիսյան (2642) – Ուեսլի Սո (2774)
Շանթ Սարգսյան (2630) – Հանս Նիման (2725)
Գաբրիել Սարգսյան (2610) – Ավոնդեր Լիանգ (2693)
Նախորդ տուրերում Հայաստանի թիմը հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին (2,5:1,5):
ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է Իրաքին (3,5:0,5), Մոնղոլիային (2,5:1,5), Դանիային (2,5:1,5), Ուկրաինային (3,5:0,5), պարտվել է Գերմանիային (1,5:2,5), հաղթել Նորվեգիային (2,5:1,5):
Հայաստանի հավաքականը 11 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը Չինաստանի հետ և առաջատար Ուզբեկստանից հետ է 1 միավոր։ ԱՄՆ-ի թիմը 10 միավորով բաժանում է 4-14-րդ տեղերը։