Մարդու արտաքին տեսքը կամ ֆիզիկական ակտիվությունը չեն նշանակում, որ նա առողջական ռիսկի գոտում չէ․ փաստաբան

Սա հերթական անգամ դեմագոգիայի, սուտասության և տգիտության նշան է այդ մարդու կողմից։ Ռոբերտ Քոչարյանը կարող է« տուռնիկի» վրա պտտվել, կարող է մի քանի անգամ ավել ձգվել, այսինքն՝ ինձնից հաստատ ավելի շատ, ցավոք սրտի։ Կարող է շատ լավ մարզական վիճակում լինել, ինչը չի նշանակում, որ առողջությանը չի կարող սպառնալ ստենտավորում անելուց հետո մեկ շաբաթ անց կալանավորվելը։ Այս մասին անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ Փաշինյանի կողմից հնչող հայտարարություններին՝ ասել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ մարդու արտաքին տեսքը կամ ֆիզիկական ակտիվությունը չեն նշանակում, որ նա առողջական ռիսկի գոտում չէ։

«Երբ մենք նայում ենք, ինքը պարզում է, որ ոչ միայն մեծն քաղաքագետ է, այլ նաև բժշկությունից լավ է հասկանում։ Ինքը հասկանում է, որ հիվանդությունը վտանգավոր է, որը՝ չէ, հասկանում է, որ ինչ-որ մեկը սիմուլյանտ է, ինչ-որ մեկը ինչ-որ բան անում է քաղաքական խոսույթում ավելի կամ պակաս խոսելու համար։

Ռոբերտ Քոչարյանի հետ կապված առողջական խնդիրը հետևյալն էր և շարունակում է հետևյալը մնալ․ Ռոբերտ Քոչարյանը ունեցել է սրտի վիրահատություն։ Չասեմ՝ ընթացիկ ինչ-որ վիրահատություն, բայց հիմա դա սուպեր արտառոց չէ։ Այդ վիրահատությունից հետո մեկ ամիս համարվում է բարձր ռիսկային գոտի»,- ասել է նա։

Leave a Comment