Ֆուտբոլի Նիդերլանդների հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Չավին խոստացել է սովորել Նիդերլանդների ազգային օրհներգը։
«Կձգտեմ սովորել Նիդերլանդների հիմնը։ Գիտեմ դրա պատմությունը, բայց ինձ որոշակի ժամանակ է պետք դրա համար»,- Չավիի խոսքերը մեջբերում է AS-ը։
Իսպանիայի եւ «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստն օգոստոսի 12-ին է գլխավորել է Նիդերլանդների հավաքականը։ 2021-2024-ին Չավին եղել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։