Բաքուն ազատել է լրտեսության մեջ մեղադրվող ֆրանսիացուն. Reuters

Ադրբեջանը ներում է շնորհել լրտեսության մեջ մեղադրված Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանին, հայտնում է Reuters-ը։

Դա տեղի է ունեցել միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին Եվրամիության պատժամիջոցների ցանկից հանելուց մեկ օրն անց։

Ֆրանսիացի Մարտին Ռայանը Բաքվում մարտին դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման։

Եվրոպացի երեք դիվանագետներ գործակալությանը հայտնել են, որ Փարիզը Բաքվին մեղադրել է Ուսմանովի հետ կապված իրավիճակն օգտագործելու մեջ՝ «ճնշում գործադրելու Ֆրանսիայի վրա, որի քաղաքացիները ձերբակալվել էին Ադրբեջանում»։ Բաքուն հերքել է այդ պնդումը։

Leave a Comment