Պակիստանում նախարարի են առևանգել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Պակիստանի Փեշավար քաղաքում զինված և դիմակավորված անձինք կասեցրել են Հանրային աշխատանքների և կապի նախարար Ֆազալ Շակուր Խանի մեքենայի ընթացքը, կրակ բացել և առևանգել նրան։

Ֆազալ Շակուր Խանի գտնվելու վայրն անհայտ է, իսկ անվտանգության ուժերը լայնածավալ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Նախարարի եղբայրը՝ պաշտոնաթող մայորը, դիմում է ներկայացրել Փեշավարի Գերագույն դատարան։ Դատարանը պաշտոնապես վարույթ է ընդունել գործը։ Իրավապահ ​​մարմիններից պահանջվում է գտնել նախարարին և ապահովել նրա ազատ արձակումը։

Leave a Comment