«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի 13-ամյա Naré-ն՝ Նարե Քերոբյանը, հայտնել են Հանրային հեռուստաընկերությունից։
Նա ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ Նախկին նախարարը դստեր մասնակցության մասին գրառման մեջ նշել է, որ Նարեն «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու իրավունքը ստացել է՝ հաղթելով ազգային մրցույթում։
«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ Մալթայում։ Naré-ի երգի ու տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա այսօր՝ 21:00-ին։
Հունիսին Հայաստանը հաստատել էր մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթին։ 2025 թվականին Հայաստանը ներկայացրել էր Ալբերտ Արմենակյանը՝ Albert բեմական անունով։ Նա Brave Heart երգով զբաղեցրել էր 4-րդ տեղը։ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին առաջին անգամ մասնակցել էր 2007 թվականին և «Արևիկ» խմբի «Երազանք» երգով զբաղեցրել երկրորդ տեղը։ Հայաստանը մրցույթում հաղթել է 2 անգամ՝ 2010 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգով և 2021 թվականին՝ Մալենայի «Քամի, քամի» երգով։
