«Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մենք մասնակցել ենք իրանական պատվիրակության հետ երկարատև բանակցությունների՝ միջնորդների միջոցով, որոնք օրվա ընթացքում տեղաշարժվել են կողմերի միջև։ Նրանք հաջողությամբ ավարտել են բանակցությունների փուլը, որը, ինչպես հույս ունենք, կլինի կառուցողական և խոստումնալից։ Միջնորդները կշարունակեն աշխատանքը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կան նախադրյալներ Իրանի հետ հակամարտության դադարեցման մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Նա նշել է, որ իր փեսա Ջարեդ Քուշները և Ուիթքոֆը շատ արդյունավետ հանդիպում են անցկացրել Իրանի հարցով միջնորդների հետ։ Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ դրանում ներկայացվել են շատ լավ գաղափարներ։
Կարդացել են
1 անգամ