Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում անցկացվող «Կոնկորդիա» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի առաջնահերթությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment