
ԱՄՆ- ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում անցկացվող «Կոնկորդիա» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի հետ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի առաջնահերթությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացները։