Արաղչին Ուիթքոֆին ներկայացրել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանները – armeniatoday.am

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Թեհրանի պայմանները, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իրանի պետական ​​հեռարձակողին։

Այդ պայմանները ներառում են ծովային շրջափակման վերացումը։

«Հանդիպման ընթացքում ԱՄՆ ներկայացուցչին է փոխանցվել Իրանի հաստատուն դիրքորոշումը։ Ծովային շրջափակման անհապաղ վերացումը, սառեցված բոլոր ակտիվների անհապաղ ազատումը և «Դիմադրության» բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Հորմուզի նեղուցը բացելու՝ Իրանի պայմանների թվում էին», – հայտնել է հեռարձակողը։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները Կատարի միջնորդների միջոցով ԱՄՆ-ին էին փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմն սկսել էին փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադի միջնորդությամբ ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Հուլիսի 7-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել էր մասշտաբային հարվածներն Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար։ Օգոստոսի վերջին ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել էին ուղիղ հարվածների փոխանակումը։

Leave a Comment