
«Նույնիսկ այն ժեշտի կտորը, որ Նիկոլը կպցրել է իր դոշին, և ինքն էլ դեռ չգիտի, թե քանի քառակուսի կիլոմետր է կազմելու Հայաստանը, նույնիսկ դա չի ընդունում Ալիևը, Նիկոլի ասած ՀՀ տարածքային ամբողջությունը չի ընդունել Ալիևը, նա ընդհանարպես Հայաստանի գոյությունը չի ընդունել և չի ընդունելու»,- այս մասին «24Նյուզ-ի հետ զրույում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը:
«Եվ ադրբեջանցիները ոչ թե ՀՀ օկուպացված տարածքները հետ տալու ցանկություն ունեն, այլ ավելի առաջ գալու ցանկություն ունեն․․․ Սահմանազատում և սահմանագծում չէ դա, այլ Հայաստանը մաս առ մաս թուրքին ու ադրբեջանցուն հանձնելու ծրագիր է իրականացվում․․․ Դիմադրություն է պետք սկսել․․․ Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը»,- ընդգծեց Մկրտչյանը։