ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հստակեցնել, թե Ուկրաինայի հակամարտությունն ավարտելու համար ինչ զիջումների պետք է գնա Կիևը, սակայն վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագիր կկնքվի։
Նյու Յորքում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման սկզբում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը խուսափել է ուղղակի պատասխանել այն հարցին, թե ինչ զիջումների պետք է գնա Ուկրաինան։
«Կարծում եմ՝ նրանք համաձայնության կգան։ Բայց ես չեմ ցանկանում բացահայտել, թե ինչի մասին է լինելու այդ համաձայնությունը», — հայտարարել է Թրամփը։
«Մենք շատ ենք խոսում այդ մասին, այդ թվում՝ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ։ Կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի կունենա», — հավելել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։