Ազգային ժողովում այսօր խորհրդարանական ճեպազրույցներ են կայացել, որոնց մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին ուղղվել են հիմնականում արտաքին և ներքաղաքական բնույթի հարցեր, իսկ իշխանության ներկայացուցիչներին տրված հարցերը բացառապես վերաբերել են պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրերս կառավարությունում քննարկկված նախագծին։
Մանրամասները՝ ռեպորտաժում: