Պուտինն ու Զելենսկին ցանկանում են, որ պատերազմն ավարտվի, կարծում եմ՝ գործարք կկնքեն. Թրամփ

Կարծում եմ՝ նրանք գործարք կկնքեն։ Չեմ ցանկանում ասել, թե ինչպիսին կլինի այդ գործարքը, Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին։

Ե՛վ Պուտինը, և՛ Զելենսկին ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։ Ժամանակն է։ Շատ մարդիկ մահանում են, և նրանք դա չեն ուզում։ Պուտինի հետ արդեն հանդիպել ենք Ալյասկայում։ Կարող ենք կրկին հանդիպել։

Գուցե ոչ Մայամիում՝ G20-ի ժամանակ։ Բայց նա ուզում է վերջ դնել պատերազմին։ Զելենսկին նույնպես»,-նշել է նա։

Leave a Comment