Իրանի ավիաընկերությունները սեպտեմբերի 22-ից դադարեցրել են դեպի Ադրբեջան չվերթների իրականացումը՝ կապված ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթի հետ։ Այս մասին հայտնել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցների նոր փաթեթի, մասնավորապես՝ ավիացիոն ոլորտի նկատմամբ սահմանափակումների պատճառով, որոշում է կայացվել 2026 թվականի սեպտեմբերի 22-ից դադարեցնել դեպի Ադրբեջան թռիչքներ իրականացնող իրանական ավիաընկերությունների չվերթները», – ասվում է հաղորդագրությունում։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների պատճառով սեպտեմբերի 23-ից Իրանի բոլոր ավիաընկերությունները ստիպված կլինեն դադարեցնել միջազգային չվերթները։ Սահմանափակումները վերաբերում են նաև Իրանի արտասահմանյան գործընկերներին։