Ադրբեջանի նախագահի կարգադրության համաձայն, ևս մի քանի հարյուր ադբջենացի այսօր տեղափոխվել էր Արցախ ու բնակեցվել հայկական բնակավայրերում, ենթադրաբար այն տներում, որոնք թողել էին էթնիկ զտման ենթարկված արցախահայերը: Քանի՞ մարդ է այս անգամ բնակեցվելու Արցախում ու կոնկրետ ո՞ր հայկական բնակավայրերում: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Դատելով պաշտոնական հաղորդագրություններից, կարող ենք հասկանալ, որ այս անգամ ադրբեջանցիներին վերաբնակեցնելու են Ստեփանակերտում, Կրկժանում, Նորագյուղում, Խնածախում, Խնապատում, Այգեստանում, Վանքում ու Ներքին Օրաթախում: Այս վերջին խմբաքանակով մոտ 400 ադրբեջանցի են այնտեղ տեղափոխվելու»,-ասել է Երկանյանը:
Ինչի՞ մասին է այս ամենը վկայում: Բայց չէ որ այդ գույքն ունի օրինական տերեր, որոնք կարող են փաստաթղթերով ապացուցել իրենց իրավունքները:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: