Մադրիդյան դերբին սպասարկած գլխավոր մրցավար Միգել Անխել Օրտիս Արիասը կարող է հեռացվել պարտականությունների կատարումից առնվազն երկու խաղով։ Այս մասին հաղորդում է The Touchline-ը։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև կայացած հանդիպումն ավարտվել էր «Ատլետիկոյի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Երկրորդ խաղակեսի սկզբում Օրտիս Արիասը Դին Հաուսենի՝ Ջուլիանո Սիմեոնեի նկատմամբ թույլ տված խախտման համար 11-մետրանոց էր նշանակել՝ սկզբում դեղին քարտ ցույց տալով «Ռեալի» պաշտպանին։ Սակայն տեսակրկնությունների (VAR) համակարգի միջամտությունից հետո մրցավարը փոխել էր իր որոշումն ու ուղիղ կարմիր քարտով հեռացրել ֆուտբոլիստին խաղադաշտից։
Ընդ որում, դեռևս առաջին խաղակեսում երկու վիճահարույց դրվագ էր գրանցվել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Քրիստիան Ռոմերոն Ջուդ Բելինգեմի նկատմամբ կանոնների կոպիտ խախտման համար պատժվել էր միայն դեղին քարտով, իսկ Լի Կան Ինը Ֆեդերիկո Վալվերդեի նկատմամբ նույնպես կոպիտ խախտումից հետո խուսափել էր հեռացումից։
Իդեպ հանդիպման ավարտից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացահայտորեն իր դժգոհությունն էր հայտնել մրցավարական անձնակազմի աշխատանքից։