«Նոայի» հարձակվող Մարկո Լազետիչը հերթական հրավերն է ստացել Սերբիայի Մ21 հավաքականից։ Սերբիայի երիտասարդական հավաքականը չորս ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի Մ23 և Ռուսաստանի Մ21 հավաքականների դեմ և Լազետիչը ընդգրկվել է առաջիկա հանդիպումների հայտացուցակում։
22-ամյա հարձակվողը ավելի վաղ 10 հանդիպում է անցկացրել Սերբիայի Մ21 հավաքականի կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստը «Նոայի» կազմում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։