
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Ամերիկացի նախագահն այս հայտարարությունն արել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Լրագրողի հարցին, թե ինչ ուղերձ ունի Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահը պատասխանեց. «Դադարեցնել պատերազմը»։