Թրամփը հայտարարել է Գրենլանդիայում երկու ռազմակայանի կառուցման մասին

Միացյալ Նահանգներն անհապաղ սկսում է Գրենլանդիայում իր ռազմական ներկայության ընդլայնման գործընթացը, այդ թվում՝ կղզում երկու ռազմակայանի կառուցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթի ժամանակ։

«Մենք անհապաղ կսկսենք համապատասխան վայրերում մեր ռազմական ներկայության ընդլայնման գործընթացը։ Մենք կկառուցենք երկու շատ մեծ ռազմակայան», – հայտարարել է Թրամփը։

Leave a Comment