«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական որոշ գործընթացների առնչությամբ


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։


 


Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ սերտ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։


 


«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։


 


Պատգամավորները մտահոգություն են հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական որոշ գործընթացների առնչությամբ։


 


Զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը։


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment