Թուր գեներալ-գնդապետն Ադրբեջանում է ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թուր գեներալ-գնդապետն Ադրբեջանում է

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևը հանդիպել է Ադրբեջան այցելած՝ Թուրքիայի Հանրապետության գլխավոր շտաբի միջազգային համատեղ ռազմավարական հրամանատարության պետ, գեներալ-գնդապետ Սեբահաթթին Քըլընչի հետ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ անցկացվող համատեղ զորավարժությունները կարևոր ներդրում են ունենում անձնակազմի մասնագիտական ​​պատրաստվածության բարելավման, փորձի փոխանակման ընդլայնման և երկու բանակների միջև համագործակցության հետագա ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում մանրամասն մտքեր են փոխանակվել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ։

Leave a Comment