Առասպելներից մինչև տիեզերագիտություն․ Բեռլինի թանգարանային կղզին` Հայաստանի պատմության թանգարանում. «Հայագիտակ»

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվում է «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն. Բեռլինի թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակին։

Ինչպես նշում է Հայաստանի մշակույթի զարգացման հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ղեկավար Ռոզա Գրիգորյանը, սա երրորդ միջազգային հետաքրքիր համագործակցությունն է Անահիտ աստվածուհու արձանի մասերի և Լուվրի քրիստոնեական մասունքների ցուցադրությունից հետո։

Բեռլինի թանգարանային կղզին համաեվրոպական եզակի մշակութային կենտրոն է, ուր տարեկան այցելում են հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ։ Տիեզերքի ծագումն ու ըմբռնումը միշտ հետաքրքրել է մարդկությանն ու իր արտացոլումն է գտել թե’ առասպելներում, թե’ հավատալիքներում։ Ցուցանմուշներում այդ որոնումների արտացոլումն է՝ մշակութային ամենատարբեր ոլորտներում։

Leave a Comment