Թրամփի ժամանումից առաջ Մանհեթենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Մանհեթենում, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը՝ Դոնալդ Թրամփի և այլ համաշխարհային առաջնորդների ժամանումից առաջ, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

ՄԱԿ-ի շենքից մի քանի թաղամաս հեռավորության վրա՝ Առաջին պողոտայում, տեսանելի է իրավապահ մարմինների ներկայությունը, երկրորդ և երրորդ պողոտաներում տեղակայված են ոստիկանական մեքենաներ և ավտոմատ զենքերով ոստիկաններ։ Մայթերը շրջափակված են։

Շրջան մտնող մեքենաները ստուգվում են, մուտքի վերահսկողություն է սահմանվել, և մուտքը թույլատրվում է միայն ՄԱԿ-ի հավատարմագրմամբ։

Շուտով Թրամփը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայում, ելույթ կունենան նաև Բրազիլիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի և այլ երկրների առաջնորդները։

Leave a Comment