ԲԿՄԱ-ի պաշտպան Արգիշիտի Պետրոսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ փոխարինելով Ստյոպա Մկրտչյանին:
«Նյուրնբերգում» վերջին մարզման ժամանակ Մկրտչյանին կրկին անհանգստացրել է նախկինում ստացած վնասվածքը, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը:
Մինչ այդ վնասվածք էր ստացել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը, որին փոխարինել էր «Ուրարտուի» պաշտպան Խարիտոն Այվազյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Դավիդ Դավիդյանը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը, Հենրի Ավագյանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 25-ին «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լատվիայի ընտրանուն, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի թիմին։