Հավաքականին միանալուց առաջ Թիկնիզյանը օգնել է «Օլիմպիակոսին» հաղթանակ կորզել 92-րդ րոպեին

«Օլիմպիակոսը» Հունաստանի առաջնության 5-րդ տուրում արտագնա խաղում դժվարին հաղթանակ է տարել «Լևադիակոսի» նկատմամբ։

Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով։ Միակ գոլը գրանցվել է ավելացված ժամանակում․ 92-րդ րոպեին Մանոլիս Սալիակասի գլխի հարվածից հետո։

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Օլիմպիակոսի» մեկնարկային կազմում էր և անցկացրել է ամբողջական հանդիպում, նաև մասնակցել իր թիմի գոլային գրոհին։

SofaScore-ը Թիկնիզյանի խաղը գնահատել է 7,0 միավոր։

Այս խաղից հետո Թիկնիզյանը միացել է Հայաստանի ազգային հավաքականին։

Leave a Comment