Իսպանացի Խուան Դիասը հեռացել է ռուսական Պրեմիեր լիգայի նորեկ «Ռոդինայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ակումբի կայքը։ Պաշտոնանկ է արվել նաև մարզչական շտաբը. Խոսե Սերանո, Անտոնիո Սալաս, Խոսե Ռոմերո, Խուան Էսպինարը և Կառլոս Նիետոն։
Խուան Դիասը 2025թ. սեպտեմբերին էր գլխավորել «Ռոդինան», որը նրա օրոք հասավ պատմական արդյունքի՝ հաղթեց PARI Լիգայում և Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելը։
«Ռոդինայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բարսեղ Կիրակոսյանը։
Նշենք, որ «Ռոդինայում» է հանդես գալիս Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը։