Դուշանբեում սեպտեմբերի 17-ից 21-ը կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում Ռուսաստանի հավաքականը ներկայացնող Էդուարդ Մուրադյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Հայազգի մարզիկը մեդալը նվաճել է մինչև 58 կգ քաշայինների կարգում։
Մրցումներին մասնակցել է 14 երկրի 234 մարզիկ, որոնք պայքարել են մեդալների համար սպորտային և մարտական սամբոյի 33 քաշային կարգերում։