Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան:
Հյուր. «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» սեքսոպաթոլոգ, ՀՀ ԱՆ սեքսոպաթոլոգիայի գծով խորհրդատու Սևադա Հակոբյան:
Թեման. «Դուստրերի ազգային օր»: Իսկ գիտե՞ք, որ այսօր Դուստրերի ազգային օրն է՝ մի օր, որը ևս մեկ առիթ է՝ մեր դուստրերին ասելու, թե որքան կարևոր, սիրելի ու թանկ են նրանք մեզ համար։ Դուստր ունենալը պարզապես ընտանիքի համալրում չէ․ դա յուրահատուկ կապ է՝ լի սիրով, հոգատարությամբ, անհանգստությամբ և անսահման հպարտությամբ։
Ի՞նչ պատմություն ունի այս օրը, ինչո՞ւ է այն ստեղծվել, և ինչպե՞ս են տարբեր երկրներում նշում Դուստրերի օրը։ Այսօր կխոսենք դուստրերի մասին, նրանց՝ ծնողների կյանքում ունեցած առանձնահատուկ տեղի, և ամենակարևորը՝ այն սիրո մասին, որը երբեմն բառերով պարզապես անհնար է նկարագրել։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։