Մակրոնն ու Թրամփը պայմանավորվել են համագործակցել Հորմուզում նավագնացության վերսկսման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է էներգետիկ շուկայում լարվածությունը նվազեցնելու և Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու ջանքերը համակարգելու համաձայնության մասին։

«Մենք որոշել ենք համատեղ գործել էներգետիկ շուկաներում լարվածությունը նվազեցնելու, Մերձավոր Արևելքի կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու և Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու համար», – գրել է Մակրոնը։

Նախագահի խոսքերով՝ կողմերը մտադիր են հասնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների մորատորիումի։

Leave a Comment