
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի, վերջին տաս տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով, հուսով եմ կլինեն անկեղծ և կտան հստակ գնահատականներ։
Ստորև ներակայացնում եմ այն հարցերը, որոնք ըստիս կարևոր են դաշտը առավել հստակ դարձնելու համար։
- 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքները
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական դիրքորոշումը 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքների, ինչպես նաև դրան հաջորդած դիվանագիտական զարգացումների վերաբերյալ։
Մասնավորապես՝
– Արդյո՞ք 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքները կարելի է գնահատել որպես հաղթանակ։
– Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք գնահատում պատերազմի արդյունքները և դրանց քաղաքական ու դիվանագիտական հետևանքները։
- 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացները
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական շարժումների վերաբերյալ։
Մասնավորապես՝
– Արդյո՞ք դրանք համարում եք իշխանության փոխանցում։
– Արդյո՞ք դրանք համարում եք սահմանադրական կարգի տապալում։
– Արդյո՞ք դրանք համարում եք ժողովրդական հուզումներ։
– Արդյո՞ք Դուք և Ձեր ղեկավարած քաղաքական ուժը մասնակցել եք այդ գործընթացներին։ Եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։
- TRIP նախագծի վերաբերյալ
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը TRIP նախագծի վերաբերյալ և հստակեցնել, թե ինչ եք հասկանում տվյալ նախագծի ներքո։
Մասնավորապես՝
– Այն դիտարկո՞ւմ եք որպես «Զանգեզուրի միջանցք»։
– Թե՞ այն դիտարկում եք որպես տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի զարգացման նախագիծ։
Խնդրում ենք նաև ներկայացնել նախագծի վերաբերյալ Ձեր քաղաքական ուժի հիմնական դիրքորոշումը և դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շահերի վրա։
- Նիկոլ Փաշինյանի գործունեության գնահատականը
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը Ն․Փ գործունեության և, մասնավորապես, ազգային ու պետական շահերին վերաբերող որոշումների վերաբերյալ։
Մասնավորապես՝
– Արդյո՞ք գտնում եք, որ Ն․Փ գործողություններով դավաճանել է Հայաստանի Հանրապետության շահերին։
– Թե՞ գտնում եք, որ այդ գործողություններով հետապնդվել են Հայաստանի Հանրապետության շահերը։
Խնդրում ենք հնարավորության դեպքում Ձեր պատասխանները ներկայացնել յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հստակ, ամփոփ և ձևակերպումներով։
Գյումրեցի ակտիվիստ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից