Ռուսաստանը Հայաստանում դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխարինելու համար թեկնածու է փնտրում, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի պնդմամբ՝ Կոպիրկինի աշխատանքից դժգոհ են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։
Ըստ թերթի՝ Կոպիրկինը կկարող է ավարտել դիվանագիտական առաքելությունը Հայաստանը մինչև հունվար։
Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան է 2018 թվականից։ 2018 թվականի հունիսի 7-ին նա հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Մինչ այդ Կոպիրկինը զբաղեցրել էր ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը Եվրամիությունում։
