Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռատկլիֆը հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Իռլանդիայի Շենոն օդանավակայանում, հաղորդում է Reuters-ը։

Նրա աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին ավելի վաղ։ Նրանց քննարկման մանրամասները չեն նշվել։

Financial Times-ը այս ամիս հայտնել է, որ ԿՀՎ տնօրենը պլանավորում է ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններում։ ԿՀՎ մամուլի խոսնակ Լիզ Լայոնսը ավելի ուշ հայտարարել է, որ հրատարակության կողմից հաղորդված տեղեկատվությունը «ճիշտ չէ»։

ԿՀՎ տնօրենը Մոսկվա է այցելել օգոստոսի 25-ին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռեթքլիֆի այցը կապված է երկու երկրների հետախուզական գործակալությունների միջև շփումների հետ։

Leave a Comment