Օրեր առաջ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ հասած Կարեն Խաչանովը խոսել է հաջող մրցաշարի ու այս տարվա ծրագրերի մասին:
«Կարծում եմ՝ US Open-ում լավագույն հանդիպումս Լերներ Թիենի դեմ էր, նա բավական ուժեղ մրցակից է ու առաջին հանդիպումն էինք անցկացնում միմյանց դեմ: Լարվածությունը հսկայական էր։ Այն, որ կարողացա ճեղքել նրա պաշտպանությունը, արդեն իսկ մեծ նվաճում է։ Դրա համար էլ այդ հաղթանակը յուրահատուկ է ինձ համար: Նա շատ արագ աճող ու վտանգավոր մրցակից է»,- sport-express.ru-ին պատմել է Խաչանովը:
Թենիսիստը նշել է, որ 5 միավորանոց սանդղակով իր մասնակցությունը Մեծ Սաղավարտում 4,9 է գնահատում.
«Իհարկե, ուզում ես հաղթել յուրաքանչյուր մրցաշարում, բայց օբյեկտիվ լինենք, այն մարզավիճակը, որով ժամանալ էի Նյու Յորք ու իմ գրանցած արդյունքը շատ են տարբերվում իրարից: Միանշանակ, կարողացա առաջընթաց գրանցել ու 100 տոկոսանոց նվիրվածություն ցուցաբերել»:
Խաչանովը մինչեւ տարեվերջ մասնակցելու է Պեկինի, Շանհայի, Ալմաթիի, Վիեննայի ու Փարիզի մրցաշարերին:
«Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ»,- նշել է հայազգի թենիսիստը, ով այժմ 26-րդն է: