
Սեպտեմբերի 22-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։
Քամին արեւմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչեւ սեպտեմբերի 24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երեւանում
երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։
Ցերեկը կլինի 30- 32, երեկոյան՝ 22- 24, գիշերը՝ 15- 17 աստիճան։
Մայրաքաղաքում ամենաշոգ սեպտեմբերի 22- ն արձանագրվել է 2017 թվականին՝ 33.0°C, ամենազովը՝ 1995 թվականին՝ 7.1°C։