Մարիա Դաղլյան-Հերնանդեսը նշանակվել է Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանի դատավոր, հայտնում է Հայ իրավաբանների ասոցիացիան։
Նա նախկինում պաշտոնավարել է որպես Օրինջ շրջանի բարձրագույն ատյանի դատարանի դատավոր։ Վերաքննիչ դատարանի պաշտոնում Դաղլյանի թեկնածությունն առաջադրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։
2006-ից 2009 թվականներին Դաղլյանը պաշտոնավարել է որպես Օրինջ շրջանի բարձրագույն ատյանի դատարանի դատավոր և հանձնակատար, իսկ 1995-ից 2006 թվականներին աշխատել է որպես հանրային պաշտպանի տեղակալ՝ շրջանի հանրային պաշտպանի գրասենյակում։
