
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի արդյունքներով նույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այս որոշումը հավատարիմ է Հայաստանի Անկախության մասին հռչակագրին։ Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղը Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն, քանի որ Անկախության հռչակագրի վրա հղում կա․․․»։
Աղբյուրը` Արթուր Խաչատրյան