Զելենսկին և Թրամփը կհանդիպեն վաղը



Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 22-ին։ Այս մասին հայտնում է RBK-Ուկրաինան՝ Telegram-ի իր ալիքում՝ հղում անելով աղբյուրին։



«Իրազեկ աղբյուրի տվյալներով՝ նախագահները պետք է հանդիպեն Կիևի ժամանակով կեսօրից հետո կամ երեկոյան»,-ասվում է հրապարակման մեջ։


Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ «կարևոր» հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրա խոսքով՝ նրանք պայմանավորվել են հանդիպել Նյու Յորքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment