Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից։
ՀՀ կառավարությունը նախատեսում է լրացնել օգոստոսի 20-ի N 1245-Ն որոշումը՝ շտկելով դրանում առկա բացթողումը և որոշման բովանդակությունը համապատասխանեցնելով դրա նախաբանին ու հիմնավորմանը։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1245-Ն որոշման բովանդակության մեջ առկա բացթողումը շտկելու և ընդունված որոշման բովանդակությունը վերջինիս նախաբանին և հիմնավորմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1245-Ն որոշման մեջ առկա է բացթողում, որի արդյունքում ընդունված որոշման բովանդակությունը չի համապատասխանում վերջինիս նախաբանին և հիմնավորմանը։
Կարգավորման նպատակը և բնույթը.
Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1245-Ն որոշման մեջ՝ համապատասխանեցնելով ընդունված որոշումը վերջինիս նախաբանին և հիմնավորմանը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից:
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կլրացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1245-Ն որոշման մեջ առկա տեխնիկական բացթողումը, իսկ ընդունված որոշումը կհամապատասխանեցվի վերջինիս նախաբանին և հիմնավորմանը։
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Չի առաջացնում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է: