ԱՄՆ-ի յոթ օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով դադարեցվել են թռիչքները

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հայտարարել է յոթ օդանավակայաններում ցամաքային սպասարկման և թռիչքների իրականացումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Այդ մասին վկայում են FAA-ի պաշտոնական պորտալում հրապարակված տվյալները։

Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներն ու ուշացումները, մասնավորապես, վերաբերում են Նյու Յորքի Ջոն Քենեդիի, Լա Գուարդիայի, Տերտերբորոյի և Ուեստչեստերի օդանավակայաններին, ինչպես նաև Նյուարկի (Նյու Ջերսի) և Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա) օդանավակայաններին։

Որպես պատճառ նշվում է «սարքավորումների անսարքությունը»։ FAA-ի տվյալներով՝ ուշացումները կարող են տևել մեկից մինչև չորս ժամ։

Leave a Comment