Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել․ բռնցքամարտի ԵԱ

Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակ է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել 1/4 եզրափակիչ: Մեր մարզիկը նկատելի առավելությամբ պարտության է մատնել Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնցիոյին: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հենց սկզբից նախաձեռնողի դերում է եղել, աշխատել է առաջին համարով ու ոչ մի շանս չի տվել մրցակցին:

Ավելի վաղ տպավորիչ հաղթանակներ տոնել ու 1/4 եզրափակիչ էին դուրս եկել նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը, Մ23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը։

Leave a Comment