Ամեն ինչ կախված է Գեյջիից. UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին

UFC-ի նախագահ Դանա Ուայթն անդրադարձել է թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի (28-5) և հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի (24-3) միջև հնարավոր տիտղոսային մենամարտին։

Կազմակերպության ղեկավարը նշել է, որ մենամարտի կայացումը մեծապես կախված է գործող չեմպիոնի որոշումից:

«Ամեն ինչ կախված է Գեյջիից։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ ծրագրեր նա ունի։ Տեսնենք, թե ինչ է նա մտածում այդ մասին»,- ասել է Ուայթը։

Զուգահեռաբար, մարտիկների հնարավոր դիմակայության շուրջ խոսակցությունները թեժացնում է նաև կազմակերպությունը։ UFC Eurasia-ի ինստագրամյան պաշտոնական էջը հարցում է հրապարակել երկրպագուների համար՝ գրելով. «Ո՞վ է լինելու Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը»: Հատկանշական է, որ որպես պատասխանի հնարավոր բոլոր տարբերակներում նշվել է միայն Ջասթին Գեյջիի անունը, ինչն ակնհայտ ակնարկ է ապագա մենամարտի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Գեյջին UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին նվաճել է այս տարվա հունիսին՝ սենսացիոն կերպով նոկաուտի ենթարկելով վրացի Իլիա Թոփուրիային (17-1)։ Արման Ծառուկյանն իր հերթին գերազանց ելույթ ունեցավ սեպտեմբերի 20-ին կայացած UFC 331 մրցաշարում,՝ հենց առաջին ռաունդում տպավորիչ նոկաուտով հաղթելով բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին (14-3)։

Leave a Comment